«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Տարեմուտին՝ առաջնագծում՝ զինվորի կողքին

Տարեմուտին՝ առաջնագծում՝ զինվորի կողքին
28.12.2015 | 12:20

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնը, ինչպես ամեն տարեմուտին, այս տարի նույնպես դեկտեմբերի 27-ին այցելել է առաջնագիծ։ Երիտասարդներն իրենց հետ տարել էին քաղցրավենիք, մրգեր, հյութեր, տաք գուլպաներ։ Կենտրոնի կամավորները զինվորների համար նվագել են, երգել։

Ինչպես նշում է Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը, ամենահուզիչն առաջնագծի թիկունքում գտնվող գյուղերի աշակերտների նամակների ու շնորհավորանքների ներկայացման պահն էր, որոնք աշակերտները գրել էին զինվորներին, իսկ հիմնադրամի աշխատակիցները դրանք հասցրել էին տեղ։ Կարեն Իսկանդարյանը նկատում է, որ սահմանին ապրող երեխան տարբերվում է մյուս երեխաներից. «Թող ինձ ներեն սահմանից հեռու ապրողները, այստեղ Ձմեռ պապիկից խաղաղություն են ուզում, այստեղ զինվորին ուրիշ ձև են սիրում, այստեղ երեխաները զենքերը տարբերում են կրակոցներով, այստեղ հողն ապրելով են ամրացնում»,- նշում է Կարեն Իսկանդարյանը։ Ի դեպ, սպասվում են նաև զինվորների պատասխան նամակները սահմանամերձ գյուղերի աշակերտներին։ Հիմնադրամի աշխատակիցները զինվորների պատասխան նամակները կփոխանցեն հասցեատերերին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորները շրջել են տարածքում, եղել դիտակետում, զինվորները ցուցադրել են որոշ վարժություններ։
Կարեն Իսկանդարյաը փոխանցում է, թե զինվորները երիտասարդների հետ զրույցներում նշում էին, որ անցնող տարում իրենք ավելի են կոփվել, ամրացել։ «Զինվորներն ընդգծում էին, որ ուրախանում են, երբ տեսնում են՝ թիկունքում երիտասարդներն իրենց ոգևորում են։ Զինծառայողներն ասում էին, թե անհնար է թիկունքի ոգեղեն շունչը զգալով՝ ուժեղ չլինել, պինդ չկանգնել սեփական հողին և թշնամուն չպատժել»,- հավելում է Կարեն Իսկանդարյանը։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1947

Մեկնաբանություններ